News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Երեկվա ելույթերիցս մեկը առիթ է դարձել որոշ իշխանական լրատվամիջոցների և որոշների համար ձևախեղել այդ ելույթի բովանդակությունը և արշավ սկսել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ուզում եմ բոլորին հիասթափեցնել։ Երեկվա ելույթումս քննադատության սլաքը ուղղված էր ոչ թե Արևելագիտության ֆակուլտետի կողմը, այլ լոկ քաղաքական բովանդակություն ուներ։ Չէր կարող Արևելագիտության ֆակուլտետը թիրախում հայտնվել նախ որովհետև հարազատ ֆակուլտետ է, որն ունի տասնամյակների պատմություն, սերունդներ է կրթել և եղել է Արցախյան ազատամարտի հիմնական դարբնոցներից մեկը, և ֆակուլտետ, որի դասախոսները տուրք չեն տալիս քաղաքական երեսպաշտությանը, իշխանություններին դուր գալու մոլուցքով և իրենց հասարակական քաղաքական գիտական կեցվածքով առանձնանում են Հայաստանի հասարակական և կրթական կյանքում»,-  ասաց Մանուկյանը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ