News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Իրանը 10 օրով դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա տեխնիկական անսարքության պատճառով, ինչը թուրքական իշխանություններին ստիպել է գազով աշխատող էլեկտրակայաններին կարգադրել 40 տոկոսով կրճատել գազի սպառումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչներին։

Թուրքական բնական գազի դիստրիբյուտորներին եւս առաջարկվել է մինչեւ 60 տոկոսով կրճատել մատակարարումը խոշոր սպառողների համար, բացառությամբ ջեռուցման համար օգտագործվողների, հայտարարել են թուրքական հատվածի պաշտոնյաները:

Իրանը Թուրքիային ծանուցել է բնական գազի մատակարարումը 10 օրով դադարեցնելու մասին, սակայն մատակարարումներն ավելի շուտ սկսելու բանակցությունները շարունակվում են, հավելել են պաշտոնյաները։

Թուրքիան գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Իրանից գազի ներկրումից։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 2021 թվականի առաջին տասը ամիսներին միայն Իրանն ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16 տոկոսը։

Թուրքիայում էներգակիրների գները կտրուկ աճել են համաշխարհային աճի եւ անցյալ տարի դոլարի նկատմամբ լիրայի 44 տոկոս անկման պատճառով։

Այս ամիս էլեկտրաէներգիան թանկացել է 125 տոկոսով բարձր պահանջարկ ունեցող առեւտրային բաժանորդների եւ մոտ 50 տոկոսով ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար։

Կենցաղային օգտագործման համար բնական գազի գները հունվարին աճել են 25 տոկոսով, իսկ արդյունաբերական օգտագործման համար՝ 50 տոկոսով, հայտնել է BOTAS ազգային դիստրիբյուտորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բուլղարիան հուլիսի 1-ից կկարողանա ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից
«Մենք կարող ենք ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից հուլիսի 1-ից, այդ մատակարարումը կախված չէ Հունաստանի հետ ․․․
Աշխարհում նավթի պաշարները մարտին կրճատվել են 45 միլիոն բարելով
ՄԷԳ-ի նախնական գնահատականների համաձայն՝ ՏՀԶԿ-ի պաշարներն ապրիլին աճել են եւս 5,3 միլիոն բարելով․․․
Տասնամյակների աշխատանքը սնանկացվեց 2018թ. թավշյա վակխանալիայից հետո․ Իրանը չեղարկեց 2004թ. կնքած համաձայնագիրը․ փորձագետ
Օրերս Թեհրանի կողմից Հայաստանի հետ 2004 թ. կնքված համաձայնագրի չեղյալ ․․․
Եվրոպական ընկերությունները կկարողանան գազի դիմաց վճարել ռուբլով՝ չխախտելով պատժամիջոցները. Դրագի
Ռուսական գազի խոշորագույն գնորդ գերմանական Uniper SE-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը նոր համակարգով որևէ վճար չի կատարել, քանի որ վճարման վերջնաժամկետը մայիսի վերջն է:
20 եվրոպական ընկերություն «Գազպրոմբանկում» հաշիվներ է բացել գազի դիմաց վճարելու համար
Եվրոպական 20 ընկերություն հաշիվներ է բացել «Գազպրոմբանկում»...
Ռուսական գազի հոսքի դադարեցումը կարող է զրոյացնել ՎԶԵԲ-ի տարածաշրջանում COVID-ից հետո վերականգնումը
ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանի շատ երկրներ, որոնք ընդգրկում են Մոնղոլիայից մինչեւ Սլովենիա եւ Թունիս մոտ 40 երկիր, կախված են ռուսական գազից․․․
Ամենաշատ