News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ եթե ցանկացած մի գործարար, իրավաբանական անձ հայտնվում է  հարկայինի հետաքրքրության տիրույթում, ապա այդ  պրոցեսը չի կարող տևել ավելի քան երկու ամիս, նույնիսկ  եթե փորձաքննության կարիք է լինում:  Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումների նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավար Արամ Վարդևանյանը՝ հետընթաց համարելով առաջարկվող փոփոխությունը:

«Սա ի՞նչ հնարավորություն էր տալիս գործարարներին: Հնարավորություն էր տալիս, որ այս պատմությունը երկար չտևի՝ կամ կկարողանա հարկայինը  այդ երկու ամսում հիմնավորել, ներկայացնել վարչական ակտ, կամ եթե այդ երկուամսյա ժամկետը խախտվում էր, անձը կարողանում էր այդ վարչական ակտը բողոքարկման  միջոցով ստանալ դրական արդյունք:

Հիմա ՊԵԿ-ն ասում է՝ եկեք այդ երկու ամիսը չլինի, եթե փորձաքննություն ենք նշանակում, երկար է տևում, մի հատ էլ օրինակն է բերվում՝ գիտեք եթե գործարարը կամ  իրավաբանական անձը ոչ բարեխիղճն է»,- ասաց Վարդևանյանը:

Նրա կարծիքով, կանխավարկածը միշտ պետք է լինի, որ հենց իրավաբանական անձն էլ, գործարարն էլ բարեխիղճն են, որովհետև ի վերջո բարիք են ստեղծում ՀՀ-ում, չեն արտագաղթում ՀՀ-ից, աշխատատեղեր են ստեղծում:

«Ինչո՞ւ ենք փորձում իրենց համար ավելի դաժան պայմաններ ստեղծել, երբ կարող ենք գալ  հակառակ կողմից՝ փորձագետների հաստիքներն ավելացրեք, փորձաքննության ռեսուրսներն ավելացրեք, բայց մի թողեք, որ մարդն իմանա՝ 3 տարի կարող է լինել հարկային հետապնդման տակ:

Հարկային հետապնդումը, կամ ՊԵԿ-ի հետ շփումը չափազանց բարդ մի շրջան է գործարարի համար, իսկ երեք տարին  հավերժության էկվիվալենտն է: Պատկերացնում եք՝  երեք տարի հարկայինը մարդկանց զանգի: Սա իսկապես հետընթաց է»,- ասաց Արամ Վարդևանյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքելով Արամ Վարդևանյանին ասաց. «Բիզնեսմենները երջանիկ են, երբ այլևս հարկային վարչարարության քաշքշուկների մեջ չեն ընկնում, ինչպես նախկինում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ