News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Ցածր ածխածնային տնտեսության զարգացման շնորհիվ առաջիկա տարիներին պղնձի պահանջարկը միայն կաճի եւ կգերազանցի առաջարկը։ Այսպիսով, այս մետաղը «նոր նավթ» կամ նույնիսկ «նոր ոսկի» կդառնա աշխարհի համար։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի համար իր հոդվածում նման կանխատեսում է արել ռուս միլիարդատեր, USM խմբի գլխավոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովը։

Նա պարզաբանել է, որ անվանումը հիմնավորված է պղնձից անմիջականորեն կախված արդյունաբերությունների ցանկով։ Դրանք են հեռահաղորդակցությունը, էլեկտրաքարերը ու մարտկոցները, վերականգնվող էներգիայի համակարգերը, ածխածնի որսումն ու պահեստավորումը, գրում է «Լենտա»-ն:

Պղնձի նկատմամբ Ուսմանովի հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ USM խմբի մեջ մտնում է «Ուդոկանյան պղինձ» ընկերությունը։ Գործարարը պարզաբանել է, որ դրա հետ կապված խումբն ուշադիր ուսումնասիրում է մետաղի արդյունահանման եւ օգտագործման հետ կապված խնդիրները։

Նա մեջբերել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալները, որն ակնկալում է, որ պղինձը, նիկելը եւ գրաֆիտը կգերիշխեն հանքանյութերի պահանջարկում մինչեւ 2040 թվականը: Մինչ այդ մաքուր էներգետիկ տեխնոլոգիաների կողմից պղնձի սպառումը 2020 թվականի համեմատ կաճի 2.7 անգամ։

Իր հերթին, Bank of America-ն ակնկալում է, որ պղնձի սպառման տարեկան աճը, որը պայմանավորված կլինի միայն արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներով, մինչեւ 2030 թվականը կհասնի 3.6 տոկոսի: Միաժամանակ, ընդգծում է Ուսմանովը, պղնձին փոխարինող ոչինչ չկա, գլոբալ փոխարինումը չի գերազանցում 1 տոկոսը եւ առավելապես վերաբերում է մալուխային արդյունաբերությանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել