News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության առջեւ այսօր` հունվարի 20-ին, բողոքի ակցիա իրականցնող Փարաքարի բնակիչները ստորագրությունների փաթեթը հանձնեցին Կառավարությանը եւ շարժվեցին դեպի Տարածքային կառավարման նախարարություն:

«Քաղաքացիների ստորագրությունների փաթեթը հանձնեցինք, և խնդիրը քննարկեցինք, գրությանն էլ այսօր կամ վաղը կպատասխանեն: Գրությունը վերահասցեավորվել է Տարածքային կառավարման նախարարություն, դրա համար շարժվում ենք այնտեղ»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամը:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի առջեւ էին հավաքվել Փարաքարի այն բնակիչները, որոնք դեմ էին դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքից: Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց հետ բերել են ստորագրությունների փաթեթ, որում կա ընտրողների 60 %-ի ստորագրությունը: Նրանք պահանջում են արտահերթ ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ