News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետը կարող է նման որոշումներ կայացնել, բայց վարչապետի ցանկացած որոշում որոշակի հիմքերի վրա է կայացվում: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը կորոշի, թե յուրաքանչյուր նախարար որքան աշխատի:

«Ես որևիցե արտառոց բան չեմ տեսնում հայտարարության մեջ: Գնացեք Վահան Քերոբյանին հարցրեք՝ ոտնահարվե՞լ են իր իրավունքները: Ես կարծում եմ՝ ոչ: Դո՞ւք այդ անձի կողմից լիազորված եք ասելու, որ ոտնահարվել են իր իրավունքները: Նա նման բան ասե՞լ է ձեզ»,- նշեց նա:

Դումանյան վստահեցրեց, որ իր նախարարությունում աշխատանքային սկզբունքների հետ կապված խնդիրներ չկան:

«ԿԳՄՍ նախարարությունում նման լիարժեք հնարավորություններ աշխատելու համար երբևէ չի եղել: Ես շատ ազատ եմ ինձ զգում որպես նախարար: Իմ գործողություններում նախարարության բովանդակային որոշումները կան, և մենք որևիցէ խնդիր չունենք կառավարության կամ վարչապետի հետ»,- ընդգծեց Վահրամ Դումանյանը:

Տպել
Ամենաշատ