News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանափոխությունից հետո մեկ անձից գնումների քանակը զգալիորեն ավելացել է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 20-ին, «Գնումների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկումների ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Խորհրդարանականի կարծիքով՝ նման միտումները չեն կարող չմտահոգել եւ չհանգեցնել դրանցից բխող համապատասխան հետեւությունների։

Հայաստանի կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է թեթեւացնել պետգնումների ընթացակարգը արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման աշխատանքներն իրականացնելիս։ Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ գործող կանոնակարգումը, մասնավորապես, նախատեսում է, որ շինաշխատանքների միջոցները տրամադրվում են փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ «Ընթացակարգի կազմակերպման գործընթացում դրանք սահմանվում են որպես ձեռքբերման առարկայի տեխնիկական նշաններ։ Բայց արտակարգ իրավիճակերի առաջացման դեպքում, ժամկետների սահմանափակվածության համատեքստում, օպերատիվ մշակման ապահովումը գործնականում դառնում է անհնար։ Բացի այդ, դժվարանում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումը։ Դրա համար առաջարկվում է իրականացնել շինաշխատանքների միջոցների տրամադրման գործընթացներ առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի։ Իհարկե, դա կվերաբերի միայն այն դեպքերին, որոնք կհամարեն արտակարգ կամ բացառիկ»,- պարզաբանեց Հայրապետյանը։

Ընդ որում՝ արդյոք դեպքն այդպիսին է, թե ոչ, համապատասխան որոշմամբ կորոշի կառավարությունը։ Արդյո՞ք այդ աշխատանքները կիրականացվեն «մեկ անձից գնման» ընթացակարգի միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի անցկացման, նույնպես կորոշի կառավարությունը։ Փոխնախարարը նշեց, որ կառավարության մոտեցումը այս հարցում «ընկերությունների բաց ցուցակների ստեղծումն է, որոնք կպարտավորվեն օպերատիվ կերպով ներկայացնել իրենց առաջարկությունները այս կամ այն աշխատանքի իրականացման համար»։ Ցուցակը կկազմվի այն չափանիշների հիման վրա, որոնք նույնպես կմշակի կառավարությունը։ «Այդ չափանիշների մեջ կլինի ոլորտում աշխատանքի փորձի պարտադիր առկայությունը, ինչպես նաեւ այն, որ ընկերությունն ունենա համապատասխան սարքավորումներ անհրաժեշտ ախատանքների կատարման համար»,- հավաստիացրեց պաշտոնյան։

Ընդդիմադիրն, իր հերթին, խնդրեց փոխնախարարին ներկայացնել վիճակագրական տվյալներ, բայց Արմեն Հայրապետյանը նշեց, որ չի կարելի հենվել միայն թվերի վրա։ «2019թ. համեմատ 2020թ., չնայած անգամ համավարակին եւ դրա հետ կապված խնդիրներին, գնումների թիվը մեկ անձից զգալիորեն կրճատվել է»,- առանց հիմնավորման հավաստիացրեց կառավարության ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ