News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է գրանցում, բայց պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչպես և սպասվում ու կանխատեսվում էր, քովիդի համավարակի հերթական ալիքն է մոտենում Հայաստանին: 4-5 օր անընդմեջ ամենօրյա էական տոկոսային աճ ենք ունենում: Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է, սա նշանակում է, որ «Օմիկրոն» տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի»:

Նա նշեց, թե կորոնավիրուսի հետ կապված կառավարության իրականացրած սահմանափակումները քննադատությունները որևէ հիմք չունեն. «Ես նորից ուզում եմ վերադառնալ 2020 թվական, երբ որոշ շրջանակներ մեզ ծվեն-ծվեն էին անում, թե ամբողջ աշխարհում կառավարվում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում պատշաճ մակարդակով չի կառավարվում: Ես կոչ եմ անում վերադառնալ 2020 թվական եւ հետեւել մեր եւ այլ համեմատվող երկրներում հիվանդության դինամիկային:

Հիմա էլ ասում են՝ բիզնեսն այդքան տուժել է, նորից սահմանափակումներ եք մտցնում, որ միայն պատվաստված անձինք կարող են ռեստորան գնալ: Ի՞նչ եք ուզում էդ մարդկանից: Մենք առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր այդ բիզնեսները մեկ ամսով իսպառ փակվեն եւ վերականգնվելու որեւէ հնարավորություն չունենան:

Տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացմանը: Ընդ որում, դրա պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, ոչ թե քաղաքացիները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից, քանի որ հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի»,-հայտարարեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ