News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական արտաքին քաղաքականության հիմնական պոստուլատը մնում է իրավահավասար միջազգային համագործակցությունը, որը հաշվի կառներ միմյանց... տարբեր երկրների շահերը եւ չէր հանգեցնի բլոկի կամ մեկ պետության գերակայությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին` արդյո՞ք Ռուսաստան-ՆԱՏՕ անվտանգության միջոցառումների ապահովման մասին համաձայնագրի 4.7-րդ հոդվածը վերաբերում է դաշինքի անդամ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությունը` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հայտարարությունն այն մասին, թե Դաշինքը հույս ունի շարունակել լայն համագործակցությունն Ադրբեջանի հետ:

«Անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվեն բոլորի, այլ ոչ միայն մի խումբ երկրների համար։ Սա այն է, ինչ անվտանգության անբաժանելիություն է կոչվում։ Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած գործողություն, հատկապես` ռազմական ոլորտում, չպետք է հակասի Եվրոպայում անվտանգության անբաժանելիության հիմնաքարային սկզբունքներին, ուրիշների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունն ուժեղացնելու մերժմանը եւ այլն։ Ուստի, անկախ նրանից, թե որ երկիրն ու երկրների խումբն եք առանձնացնում, ռուսական այս սկզբունքային դիրքորոշումը վերաբերում է բոլորին։ Այն հիմնարար եւ համապարփակ է...ՆԱՏՕ-ում որոշեցին զոհաբերել մեր կողմից այս նոր հռչակված սկզբունքները ռազմական ծրագրերն արգելափակելու համար եւ շարունակեցին յուրացնել մեր հարեւան պետությունները տարբեր ձեւերով, այդ թվում՝ գործընկերային տարբեր ծրագրերի միջոցով: Դաշինքը պաշտոնապես ամրագրել է Ռուսաստանի զսպումն իր քաղաքականության մեջ, ուստի մենք այդպիսի մոտեցումը Ռուսաստանի դեմ ուղղված ենք համարում եւ ռազմական գործունեության եւ ռազմական համագործակցության վերաբերյալ համապատասխան ձեւակերպումներն օգտագործել ենք ինչպես պայմանագրի, այնպես էլ համաձայնագրի տեքստերում»,- նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ