News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գաղտնիք չկա, որ հաճախ մեր իշխանությանը, կառավարությանը մեղադրում են, այսպես ասած, մեր ազգային մենթալիտետի դեմ գործելու համար և սա, ուզում եմ պարզաբանել, թե ինչի հետ է կապված։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ` ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ կարող է հնչել ՀՀ–ում որոշակի հանգամանքների բերումով, որ որևէ պետական գերատեսչության ծառայող կարող է օրենքով նախատեսված միջոցառում ձեռնարկել տվյալ գերատեսչության ղեկավարի ընտանիքի անդամի նկատմամբ։ Այսպիսի բա Հայաստանում չի եղել, և ոմանք դա փորձ են անում ներկայացնել որպես մեր ազգային մենթալիտետ, որպես ազգային արժեք»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ  բոլոր այն մարդիկ, որոնք կոռուպցիան, կոռուպցիոն երևույթները, դրանից բխող հարակից էֆեկտները փորձ են անում ներկայացնել որպես հայ ժողովրդի ազգային մենթալիտետ, այդ մարդիկ որևէ կապ չունեն հայ ժողովրդի հետ, քանի որ կոռուպցիան ընդհանրապես ազգություն չունի, և մենք շարունակելու ենք այս ճանապարհով ընթանալ։

«Նրանք, որոնք խրախուսում են և խրախուսել են անգրագիտությունը և տգիտությունը և պետական համակարգ են ստեղծել, որպեսզի քաղաքացիները սորտավորվեն երկար տարիներ, և դա փորձ են արել հիմնավորել ինչ–որ արժեքներով, գաղափարներով, այդ մարդիկ կապ չունեն հայ ժողովրդի երազանքների, մտածումների, մենթալիտետի հետ։ Այո, օրենքը, օրինականությունը, հարգանքը, օրենքի վրա հիմնված ազգային միասնությունը, ժողովրդավարությունն են հայ ժողովրդի մենթալիտետը»,–ասաց նա։

Տպել
Ամենաշատ