News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան մոտ է առաջիկա շաբաթներին Ադրբեջանի հետ 1 միլիարդ եվրոյի սվոփ համաձայնագրի ստորագրմանը, հաղորդում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյաների:

Առաջարկվող համաձայնագիրը արտարժութային մի քանի սվոփներից մեկն է, որը Թուրքիան վերջերս կնքել է իր արտարժույթի պահուստները համալրելու համար:

«Գործարքը գրեթե ավարտված է,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:- Դա պարզապես բյուրոկրատիա է, որը ժամանակ է պահանջում»:
Չորեքշաբթի Թուրքիան Արաբական Միացյալ Էմիրությունների հետ շուրջ 5 միլիարդ դոլարի արժույթային սվոփի համաձայնագիր է ստորագրել արժութային ճգնաժամի պայմաններում, որն ավերել է Թուրքիայի կենտրոնական բանկի գանձարանը:

Թուրքիան ֆինանսական աջակցության խիստ կարիք ունի ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի ռեկորդային արժեզրկման պայմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խաչակրաց արշավանքով տոկոսադրույքների դեմ:

Սվոփներն ու պարտավորությունները չհաշված՝ Թուրքիայի կենտրոնական բանկի զուտ միջազգային պահուստներն անցյալ ամիս նվազել են մինչեւ մինուս 56 միլիարդ դոլար, ինչը նվազագույնն է 2002 թվականից ի վեր՝ լիրայի կայունացման նպատակով բանկի կողմից կոշտ արժույթի մի շարք վաճառքներից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ