News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բոլոր եվրոպական երկրներում, որտեղ կառավարման համակարգը խորհրդարանական բնույթի է, այնտեղ իշխանությունների փոփոխման ճկունություն կա. Իտալիայում 8 ամիսը մեկ վարչապետ էր փոխվում. Ես կարծում եմ այս ռիսկից ելնելով, հանրային տրամադրությունների ընկալումներից ելնելով, իշխանությունները փորձելու են այդ ճկունությունը վերացնել. գերնպատակը դա է: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու իշխանությունների մտադրությանը:

«Եթե նույնիսկ իրենք որոշեն անցնել կիսանախագահական կառավարման համակարգի, նպատակն իրական հենց դա է լինելու, որովհետեւ կիսանախագահականը չունի այդ ճկունությունը: Իրականում այս Սահմանադրությունը մարդու իրավունքների, պետական կառավարման տեսանկյուններից բավականաչափ դրական կարգավորումներ ունի: Իհարկե, թերություններ էլ ունի, բայց ոչ մի Սահմանադրություն չկա աշխարհում, որ թերություն չունենա:

Այս իշխանությունները, որոնք մասնագիտացած են Սահմանադրությունը խախտելու, նրա նորմերն անտեսելու մեջ, իրենք պետք է լինեն Սահմանադրություն բարեփոխո՞ղը: Սահմանադրություն խախտողների հետ Սահմանադրություն քննարկելը տրամաբանական դեֆիցիտ է ունենալու»,-ասաց նա՝ հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների նպատակը լինելու է այն, որ Նիկոլ Փաշինյանը դառնա նախագահ:

Արամ Վարդեւանյանը համոզմունք հայտնեց, որ Սահմանադրությունը փոխելու օրակարգն իրականում իշխանություն պահելու, հնարավոր ռիսկեր չեզոքացնելու օրակարգն է իր մեջ պարունակում. «Այստեղ նպատակը ոչ թե սահմանադրական կարգավորումների բարելավումն է, նոր երաշխիքների ապահավումն է, այլ իշխանության մնալը: Դուք տեսնում եք, թե այսօրվա կարգավորումներն իրենք ոնց են խախտում, ձեւախեղում»:

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկված անձանց, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Եթե իշխանություններն իրական սահմանադրական բարեփոխումների նպատակ ունենային, այդ գործընթացում կներգրավեին լավագույն մասնագետներին, որոնք ՀՀ-ում կան, բայց չափորոշիչները, որոնք իրենք դրել են, վերաբերում են, օրինակ, այնպիսի իրավիճակի, որ կարող է այդ հանձնաժողովում որպես մասնագիտական դիրքորոշում ներկայացնող անձ լինի մեկը, որը մագիստրոսի կոչում է ստացել արտերկրում: Օրինակ, Ռուսաստանում մագիստրոսի կոչում ստանալը բավարար է լինելու, որ նա լինի սահմանադրության էքսպերտի կարգավիճակով հանդես եկող անձ: Սա ցույց է տալիս, որ նպատակը լրիվ այլ է:

Նպատակը շատ պարզ է. նոր պաշտոն ստանալու հարցն է, նոր լիազորություններ ստանալու հարցն է եւ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում պաշտոնից զրկվելու ռիսկը չեզոքացնելն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ