News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու` 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքը վնասելու սպառնալիքի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, ծանր վիրավորանքի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտոնական որոշումը դիտավորությամբ չկատարելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման…
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են...
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Վաղը նրան հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Ամենաշատ