News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվեց ժամը 18.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ որովայնի և ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկաններն արձանագրեցին վնասվածք ստացողը երբ, որտեղից, ինչ ախտորոշմամբ էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո օպերատիվ խումբը մեկնեց Տորֆավան: Օպերատիվ հարցումների արդյունքում պարզվեց, որ մեքենայի առուվաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Վարդենիս քաղաքի 49-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Վարդենիսի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

49-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ