News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը նպաստեց, որ երկրներն արագ տեմպերով ավելացրեցին պետական պարտքը բացասական հետևանքները վերացնելու կամ մեղմելու նպատակով։ Անշուշտ, սպասելի էր, որ Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է նոր պարտքեր ներգրավեր՝ հաշիվ առնելով այն, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը7,4 տոկոսանկում է գրանցել։

Պետական պարտքից ժամանակին բողոքող գործող իշխանությունները 2021 թվականի ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացրել են 1,25 մլրդ դոլարով կամ 16,1 տոկոսով։ Պետական պարտքի ավելացման ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է համաշխարհային ճգնաժամի տարում՝ 2009 թվականին, երբ պետական պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 1,46 մլրդ դոլարով։

Հատկանշական է, որ 2021 թվականին պետական պարտքը աճել է ավելի շատ ներքին պարտքի ավելացման հաշվին, մասնավորապես՝ արտաքին պարտքն ավելացել է 585,5 մլն դոլարով կամ 10,4 տոկոսով, իսկ ներքին պարտքը՝ 674 մլն դոլարով կամ 35,3 տոկոսով։ Ներքին պարտքի կտրուկ աճն ունի  դրական և բացասական կողմեր։ Դրականն այն է, որ պարտքի սպասարկումը կախված է արտարժութային տատանումից, իսկ բացասականն այն է, որ դրամային պարտքի տոկոսավճարը մի քանի անգամ բարձր է, ինչի հետևանքով պարտքի սպասարկումը պետական բյուջեի համար դառնում է ավելի ծախսատար։

2021 թվականի ընթացքում վերցված պետական պարտքի մի մասը ՀՀ կառավարությունն ուղղել է արտարժութային պահուստների ավելացմանը, իսկ կենտրոնական բանկի պարտքի մեծությունը պահպանվել է գրեթե նույնությամբ՝ կազմելով 457,7 մլն դոլար։ Կառավարությունն ավելացրած պարտքի մի մասը չի ծախսել՝ իր համար ստեղծելով ֆինանսական կայունության բարձիկ, սակայն վերցված գումարների համար տոկոսը պտտվում է։

Հարկ է նշել, որ անցած տարվա ընթացքում պարտք վերցրած գումարի զգալի մասը ծախսվել է ասֆալտապատման, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման, ոռոգման համակարգի արդիականացման և այլ ուղղություններով, որոնք ամբողջությամբ չեն նպաստել, որ Հայաստանի տնտեսությունը վերականգվի 2020 թվականի ճգնաժամից։

Տարիներ շարունակ պետական պարտքի անարդյունավետ կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության մեկ բնակչի հաշվով պետական պարտքը կազմել է 3112 դոլար, միայն 2021 թվականի ընթացքում մեկ շնչի հաշվով պետական պարտքն ավելացել է 420,4 դոլարով։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախական «FlyArystan»-ը թռիչքներ կիրականացնի Ալմաթիից Երևան
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ թռիչքի մասին…
Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 5 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է…
Պատրաստ ենք Հայաստանում նոր ծրագրեր իրականացնել. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավարին…
Սեւանում ջրի սակավությունը մոտ 300 մլն խմ է. Գյուղատնտեսության նախկին փոխնախարար
«Նախ պետք է 100 տոկոսով լցնել ջրամբարները եւ նոր մտածել ՀԷԿ-ի շահագործման մասին...
Այս տարի տեղական արտադրության պարենի գները կշարունակեն բարձրանալ. փորձագետ
Տեղական արտադրության պարենամթերքի գները կշարունակեն բարձրանալ...
Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուների քարտին որոշակի տոկոս հետ կգա. Փաշինյան
Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ