News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մեր ներկայիս բոլոր իրողությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, արտացոլվում են մեդիայի ոլորտում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 20-ին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու Հակոբ Հակոբյանը։ 

Ընդ որում, նա քաղաքական բաղադրիչի առումով լուրջ խնդիրներ չի տեսնում։ «Մի շարք հեռուստաալիքներ՝ չնայած կոռեկտության պահպանմանը եւ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու ոլորտում պարտավորությունների պահպանմանը, ստեղծվել են կամ կոնկրետ կուսակցությունների, կամ կուսակցության առաջնորդների, կամ կուսակցական հնարավորությունների շրջանակներում»,- ընդգծեց թեկնածուն։

Այդուհանդերձ, Հակոբյանը կտրականապես դեմ արտահայտվեց այս կամ այն հեռուստաալիքը փակելու պրակտիկային։ Թեկնածուի խոսքով՝ նման քաղաքականությունն անընդունելի է։ «Հեռուստաալիքները, որոնք զբաղված են բացառապես քարոզչությամբ եւ որոշ հարցերի վերաբերյալ միակողմանի հայացքներ ունեն, վաղ թե ուշ իրենց վարկաբեկում են հանրության աչքերում։ Մարդիկ պարզապես կդադարեն նրանց դիտել»,- վստահ է թեկնածուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ