News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԳՆ-ն շատ անկեղծ ներկայացնում է իրողությունը, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու համար նախապայմաններ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբկցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ խմբակցությունում այդ հարցը չեն քննարկել:

Հարցին, թե արդյոք նախապայման չպետք է լինի ադրբեջանցիների դուրս բերումը հայկական տարածքներից, նա պատասխանեց. «Մանրամասներին տեղյակ չեմ, բյց եթե անգամ նման բան կա, կարծում եմ՝ դրանք նախապայմաններ չեն: Դրանք օրինական դաշտում տեղավորվող պահանջներ են: Ամեն ինչ պետք է արվի գործող օրենքների ու Սահմանադրության, դրանց որեւէ շրջանցում բացառվում է»:

Անդրադառնալով սահմանից երկու կողմերի զինված ուժերի հայելային հետքաշմանը, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Շատ պարզ բացատրվեց, որ բացառվում է, որ մեր կոմունիկացիոն ուղիները, բնակավայրերը մնան անպաշտպան: Դա բավական մեծ աշխատանք է ենթադրում, թե ով պետք է ապահովի այդ հետքաշված վիճակում անվտանգությունը: Սկզբունքը ընդունելուց հետո բովանդակությունը սկսում է քննարկվել:

Մենք հո կիկոսաբանությամբ չենք զբաղվելու: Եթե կողմերը կգան համաձայնության, որ պետք է հայելային սկզբունքով, յսինքն սահմանից հավասարապես հեռվանալ՝ երաշխավորելու համար ուղիների, բնակավայրերի անվտանգությունը, բացառելու բախումները, արդեն բովանդակային մասը կքննարկվի: Այդ առաջարկը տրամաբանական է: Խոսքն այն մասին է, որ ռազմական ուժերը այն տարածությամբ հետ քաշել, որ կայծակնային բախումները բացառվեն: Շատ բան կարող է լինել, եթե դեմ դիմաց կանգնած են: Նաեւ դա նյարդային վիճակում է պահում բնակիչներին: Խոսքը Խորհրդային գործող սահմանից հայելային հետքաշման մասին է»:

ՔՊ-ական պատգամավորի խոսքով մենք երկու ելակետ ունենք. «Կամ այնպես անել, որ ոչ մի համաձայնություն չլինի, կամ գալ համաձայնությունների՝ սկզբունքային հարցերում զիջումներ չունենալով: Սա մեր դիրքորոշումն է»,-ասաց Խաչատրյանը: Նա նկատեց, որ Ադրբեջանը շահագրգռված է սադրանքներ կազմակերպել. «Նրանք տեսնում են, որ Հայաստանում կան ուժեր, որոնք քունները չի տանում, սպասում են, թե երբ պետք է մի նոր բան լինի, որ խոսեն իշխանության հեռացման մասին: Նրանք այդ բոլորը գիտեն եւ հանգիստ կրակին յուղ են լցնում: Մեզ մոտ էլ ուժեր կան, որ մտածում են՝ ոնց անենք, օր առաջ տապալենք իշխանությունը: Ադրբեջանը դա իմանալով անընդհատ սադրանքներ է անելու: Մեր խնդիրն է ապահովագրել մեր պետությունը, հասարակությունը նման սադրանքներից: Ժողովուրդը այդ ամենը տեսնում է, գնահատականն էլ ընտրություններով տալիս է»,-ընդգծեց իշխող խմբակցության պատգամավորը:

Դիտարկմանը, որ միշտ էլ Հայաստանում եղել է ընդդիմություն, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Կա ընդդիմություն եւ կան ռեւանշիստներ: Մենք այսօր ԱԺ-ում ունենք ռեւանշիստներ, ընդդիմություն չունենք, թեեւ երբեմն ընդդիմադիր օգտակար գործունեությունը կատարում են: Եթե նկատել եք, ռեւանշիստներն ընտրություն չեն ուզում, ուզում են հեղաշրջում, ամեն գնով ազատվել իշխանությունից, ամեն գնով տապալել նախաձեռնությունները: Ես կարող եմ օրինակներ բերել: Մենք չենք կարող իրենց պարտադրել այլ պահվածք, դա իրենց իրավունքն է ու ընտրությունը: Մեր պարտականությունն է հյամապատասխան աշխատանք։ տանել՝ ապահովագրելու հասարակությունը ցնցումներից, պետությունը բախումներից եւ այլն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ