News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես գիտեմ 200 երգ, եւ բոլորը` պետության մասին։ Ես պետականամետ մարդ եմ եւ չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները, ուստի կարծում եմ, որ Հայաստանում պետություն դեռ չի կառուցվել։ Այս մասին հունվարի 20-ին ԱԺ նիստին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու Հակոբ Հակոբյանը:

Թեկնածուի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները կամ ժամանակ չեն ունեցել դրա համար, կամ չեն ցանկացել, կամ պարզապես հնարավորություն չի եղել: «Կարծում եմ, որ այսօր մենք պետություն կառուցելու շատ շոշափելի հնարավորություն ունենք»,- ընդգծեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ թափուր պաշտոնի թեկնածուն գրող, ճանաչված թարգմանիչ Հակոբ Հակոբյանն է։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությամբ նրա թեկնածությունն արդեն պաշտպանել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ