News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կարո՞ղ են արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ՀՌՀ անդամների համար ներկայացված թեկնածուները զսպեն իրենց և  քաղաքական չեզոքություն ցուցաբերեն, ինչպես որ օրենքն է պահանջում. Խիստ կասկածում եմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսի, ընտրության հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արգնազ Մանուկյանը:

Նշենք, որ ՀՌՀ անդամի երկրորդ թեկնածուն նույնպես առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից,  Արթուր Մանուկյանն է:

Արեգնազ Մանուկյանն ընթերցեց «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը՝  կարգավորող  պետական մարմնի անդամները հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

Նա ընդգծեց՝ խիստ կասկածում է, որ կարող են չեզոքություն ցուցաբերեն թեկնածուները՝ հաշվի առնելով նրանց հետագիծը:

Ա. Մանուկյանի ներկայացմամբ, Արթուր Մանուկյանը  «Իմ քայլը» խմբակցությունից եղել է Երևանի ավագանու անդամ, ԱԺ պատգամավոր, 2021 թվականին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ  ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է:

Ընդդիմադիր պատգամավորը նաև մեջբերումներ արեց  ՀՌՀ անդամի թեկնածու Հակոբ Մովսեսից, ով 2018 թ. հայտարարել էր. «Ջատագովն եմ նոր իշխանությունների, պետք է լինել այս իշխանությունների  կողքին, աջակցել ամեն կերպ, նպաստել, նույնիսկ թերությունների նկատմամբ բարյացկամ մոտեցում ունենալ»: Իսկ 2019 թվականին նա ավելացրել է. «Այսօր շատ են բողոքում, որ երկրում  անձի պաշտամունք է ձևավորվում:  Ես դրա համար շատ ուրախ եմ, կարծում եմ, որ  այս ժողովուրդը վերջապես գտել է մի լիդեր, առաջնորդ, որին սիրում է: Դա վա՞տ բան է, որ ասում են անձի պաշտամունք է առաջանում»:

«Փաստորեն, դուք գովաբանում եք անձի պաշտամունքը, կռապաշտությունը, նույնիսկ քարոզում եք դա: Հետևաբար ինձ մոտ կրկին լեգիտիմ հարց է առաջանում՝ պարոն Հակոբ Մովսես, դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»,- հարցրեց Ա. Մանուկյանը:

Նա ընթերցեց այն երդումը. որը պետք է տան ՀՌՀ անդամները, ապա նշեց. «Կկարողանա՞ն այսպիսի հետագիծ ունեցող անձնավորությունները լինել անաչառ, բարեխիղճ, ազնիվ, գործել անկողմնակալ, զերծ մնալ քաղաքական շահից: Խիստ կասկածում եմ»:

Տպել
Ամենաշատ