News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դուբայում՝ Համաշխարհային Էքսպո 2020 ցուցահանդեսի շրջանակում, որտեղ 2022 թվականի հունվարի 20-ին անցկացվում էր ՓՀԱԿ-ի (փոքր հզորության ատոմային կայանների) ռուսական օրը, «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։

ՀԱԷԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ-ի  («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս է կազմում) նախագահ Եվգենի Պաքերմանովը և «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

«Ռուսական ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը աշխարհի շատ երկրներում կայուն էներգիայի մատակարարման անբաժանելի մասն է։ Համոզված եմ, որ նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ուղղությամբ հետագա համագործակցությունը կարևոր գործոն կլինի ոչ միայն տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության աճի, այլև մեր երկու երկրների միջեւ ամուր բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել է «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ նախագահ Եվգենի Պաքերմանովը։

«Հայաստանն ուշադիր հետևում է ապակարբոնացման և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում համաշխարհային միտումներին։ Հայաստանում միակը՝ Հայկական ԱԷԿ-ը արտադրում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը և 1977 թվականից հանդիսանում է էներգիայի մաքուր և հուսալի աղբյուր։ Կայանի շահագործման ժամկետը լրանալուց հետո մենք ցանկանում ենք շարունակել երկրի էներգետիկ հաշվեկշռում ունենալ ատոմային էներգիա, ուստի առաջին հերթին դիտարկում ենք ռուսական ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները, որոնք առաջադեմ են աշխարհում», - ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ