News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դատախազությունը չի բավարարել Միխայիլ Սահակաշվիլիին տուժող ճանաչելու պահանջը՝ «անհիմն լինելու պատճառով», միեւնույն ժամանակ փաստաբաններին հնարավորություն է տվել ծանոթանալ քրեական գործին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«2021 թվականի նոյեմբերի 9-ին Պետական տեսուչի ծառայության քննչական վարչությունը հետաքննություն է սկսել բանտարկյալ Միայիլ Սահակաշվիլիի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի փաստերի վերաբերյալ N18 քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաեւ Գորիի զինվորական հոսպիտալում։ Մասնավորապես, N 18 բուժհաստատություն տեղափոխման ժամանակ հնարավոր ֆիզիկական եւ բանավոր վիրավորանքների, նպատակաուղղված բանավոր ագրեսիայի եւ զինվորական հոսպիտալից N 12 հաստատությւուն տեղափոխման ժամանակ ժամացույցը խլելու փաստերով։

Պետական տեսուչի քննչական ծառայությունը երկու անգամ՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին եւ 30-ին, Միայիլ Սահակաշվիլիի փաստաբաններին մանրամասն տեղեկացրել է ընթացիկ հետաքննության եւ ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների մասին։

Պետական տեսուչի ծառայության վարույթում առկա քրեական գործը պահանջում է բազմակողմանի եւ լրիվ քննություն, այդ նպատակով 2021 թվականի նոյեմբերի 29-ին գործով դատախազի կողմից տրվել է հրահագ՝ քննչական եւ դատավարական գործողություններ անցկացնելու համար, որոնցից մի քանիսը դեռեւս չեն իրականացվել Պետական տեսուչի ծառայության կողմից։ Գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի Միխայիլ Սահակաշվիլիի անազատության մեջ գտնվելու ընթացքում որքանով պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել, նշանակվել է հոգեբանական փորձաքննություն։ Գործով պահանջված աուդիո-վիդեո ձայնագրությունների վրա նշանակվել են գաբիտոսկոպիկ, վիդեոսկոպիկ եւ տեղեկատվական-տեխնոլոգիական փորձաքննություններ, ինչպես նաեւ տրանսոլոգիկ փորձաքննություն, որի արդյունքներն այս փուլում քննությունը չի ստացել, եւ որի արդյունքները շատ կարեւոր են հանգամանքները պարզելու համար։

Ելնելով դրանից՝ մինչեւ դատախազի գրավոր ցուցումների կատարումը, այդ թվում՝ մինչեւ համապատասխան փորձաքննության եզրակացություններ ստանալը եւ նախքան համապատասխան քննչական եւ դատավարական գործողություններ կատարելը նախաքննությանն առնչվող որոշ հանգամանքներ վերստուգելու նպատակով՝ դատախազությունը հնարավորություն չունի գործով վերջնական որոշում կայացնել, այդ թվում՝ անձին տուժող ճանաչել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Միխայիլ Սահակաշվիլիին տուժող ճանաչելու պաշտպանական կողմի պահանջը չի բավարարվել՝ անհիմն լինելու պատճառով։

Միեւնույն ժամանակ, դատախազությունը պատրաստակամություն է հայտնում լիովին ապահովել պաշտպանական կողմի իրավունքները՝ Միխայիլ Սահակաշվիլիի իրավունքները պաշտպանող փաստաբաններին հնարավորություն տալ ծանոթանալու քրեական գործի նյութերին»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ