News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը 2022թ․ հունվարի 19-ին մասնակցեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝  հանձնելու շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։  Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ։

Իր խոսքում դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռազմաբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը, նշեց․ «Դուք բուժում ու ամոքում եք ձեր ծառայակից զինվորներին՝ վեր դասելով նրանց ձեզնից։ Հուսով ենք, որ այս սարքավորումները ձեզ կօգնեն մարդկանց կյանքը փրկելու ու նրանց կյանքը բարելավելու հարցում»։

«Այս սարքավորումները Հայաստանի զինված ուժերին կօգնեն կյանքեր փրկել՝ ապահովելով հնարավոր լավագույն բուժօգնությունը զինծառայողներին, իսկ այս միջոցառումը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Միացյալ Նահանգների գործակցությունը մեր հայ գործընկերների հետ», - ասաց գեներալ Վոհնը։ 

Այս միջոցառումը նշանավորում է Հայաստանի հետ մեր երկարամյա գործընկերության և Հայաստանի քաղաքացիաբժշկական, ռազմաբժշկական և աղետների արձագանքման կարողությունների մեծացմանն ուղղված մեր համատեղ ջանքերի  նոր գլուխը։ Անցյալ տարվա ընթացքում, ի թիվս անվտանգային համագործակցության այլ նախաձեռնությունների, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի միջոցով կատարել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պաշտպանական միջոցների և ախտորոշիչ բժշկական սարքավորումների  մեծաքանակ նվիրատվություններ հայաստանյան բուժհաստատություններին, կառուցել կամ վերանորոգել է մի շարք հրշեջ-փրկարարական կայաններ։ 

Սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցելուց զատ՝ գեներալ Վոհնը նաև հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունն անվտանգության հարցերում»,- նշված է հաղրոդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ