News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է Արցախում 2020 թվականի պատերազմից հետո լուրջ հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց օգնելու աջակցության նոր փուլի մասին: «Ավրորա-2021»-ի մրցանակի դափնեկիր Ջուլյեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան մրցանակի միջոցները եւ դրանք կօգտագործեն տեղական բնակչության հրատապ կարիքները բավարարելու համար: Հաշվի առնելով համահիմնադիրների լրացուցիչ ներդրումը, այս փուլում «Ավրորան» 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերին։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունից, նախագծերն ուղղված են առողջապահության (6 նախագիծ), կրթության, մշակույթի եւ սպորտի (3 նախագիծ) զարգացմանը, սոցիալական զարգացմանը (2 նախագիծ), մարդասիրական օգնությանը (1 նախագիծ) եւ ենթակառուցվածքների վերականգնմանը (1 նախագիծ)։

2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Ավրորան» եւ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Երեւանում սուրբծննդյան տոնավաճառ էին կազմակերպել։ Միջոցառման ողջ հասույթը՝ մոտ 25 000 դոլար, կուղղվի ձմեռային սեզոնին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների պարենային անվտանգության ապահովմանը։ Բացի այդ, ցանկացողներին կտրամադրվի բարձրորակ կարտոֆիլի սերմացու։ Շահառու կարող է դառնալ ավելի քան 3200 մարդ։

«Ավրորան» արդեն ավելի քան 1 740 000 դոլար է հատկացրել Արցախում 80 նախագծերի աջակցությանը եւ օգնել է տարածաշրջանի 131 000 բնակչի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ