News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Ուկրաինային ուղիղ ռազմական օգնություն ուղարկելու հարցը չի դիտարկվում, ասել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, տեղեկացնում է AAP-ը։

Փեյնը տեղեկացրել է, որ կապ է հաստատել ուկրաինացի պաշտոնակցի հետ եւ նշել, որ Ավստրալիան պատրաստ է դիտարկել օգնության ցանկացած կոչ, բայց ոչ մի պաշտոնական հարցապնդում չի ստացել։

«Որպեսզի պարզ լինի, խոսքը ուղիղ ռազմական օգնության մասին չէ։  Ավստրալիայի տեսակետից դա չի քննարկվում»,- լրագրողներին ասել է նա բրիտանացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո։

«Բայց մենք սերտորեն կհամագործակցենք Ուկրաինայի հետ առաջիկա օրերին եւ շաբաթներին այն խնդիրների հետ կապված, որոնց բախվում է երկիրը»։

Ուկրաինայում Ավստրալիայի դեսպան Բրյուս Էդվարդսը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է լրացուցիչ ինքնուրույն պատժամիջոցներ կիրառել, եթե դա արդարացված լինի։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը հայտարարել է, որ Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան միասնական են իրենց պատասխանի հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ԵՄ պատվիրակությանը հանձնել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցաթերթիկը
«Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք եւ անդամակցության թեկնածու կդառնանք։ Դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը»,- նշել է Ուկրաինայի նախագահը...
Եվրոպայի հետ հարաբերությունները վերագնահատելու ժամանակը կգա, երբ նա «սթափվի». Պեսկով
Երբ եվրոպացիները մի փոքր սթափվեն ամերիկյան բուրբոնից եւ երբ, այնուամենայնիվ, մտածեն, որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր մայրցամաքի՝ Եվրոպայի, նույնիսկ Եվրասիայի ճակատագրերի համար, այն ժամանակ․․․
Զելենսկին պատմել է, թե ինչի է պատրաստ համաձայնել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար
«Մենք մեր տարածքի առեւտուր չենք անում,- պատասխանել է Զելենսկին։- Տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարց չի քննարկվում»...
Բորել․ Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները թանկ կարժենան Եվրոպային
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցույց է տալիս, որ Եվրամիության էքզիստենցիալ խնդիրն է նվազեցնել իր կախումը ռուսական նավթից․․․
Թուրքիայի համար խաղադրույքները բարձր են․ կարգելափակի՞ արդյոք Անկարան ռուսական նավերի անցումը իր ջրերով
Թուրքիան փոխել է իր հռետորաբանությունը՝ կիրակի օրը Մոսկվայի հարձակումը Ուկրաինայի վրա «պատերազմ» անվանելով․․․
Զելենսկի. եկել է վճռական պահը, երբ պետք է փակենք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը
Նա հավելել է, որ «եկել է Ուկրաինայի եվրաինտեգրման հստակ կուրսը որոշելու պահը»․․․
Ամենաշատ