News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգը Աբովյանի բժշկական կենտրոնից ստացվել է 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, որով  ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինը տեղեկացվել է, որ  «Պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցում գտնվող շենքերից մեկում՝ բնակարանի մուտքի դռան դիմաց, նույն շենքի 32-ամյա բնակիչն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 35-ամյա համաքաղաքացու պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակի բռնակի պլաստմասե և մետաղյա դետալներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ