News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնագետները հայտնաբերել են վաղուց մոռացված մի շարք կառույցներ Մաչու-Պիկչուի ավերակներում։

Նման հայտնագործություններն ավելի հաճախակի են դառնում շնորհիվ երկու տեխնոլոգիաների՝ լազերի, որը կարող է «թափանցել առարկայի ներսը», եւ դրոնի, որն օգնում է հնագետներին հետազոտել այն վայրերը, որտեղ մարդիկ երբեք հասնել չեն կարող։

Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Journal of Archaeological Science-ում, ինկերի 15-րդ դարի քաղաքի հիմնական ավերակներից մոտ 8 կմ հեռու, Չաչաբամբա ծիսավայրի ծայրամասում հայտնաբերվել է մոտ տասներկու ոչ մեծ կառույց։

Գիտնականներն օգտագործել են հեռահար զոնդավորման տեխնոլոգիան, որն արտացոլում է լազերային  իմպուլսները մակերեսներից, որպեսզի հայտնաբերվեն դրանց առանձնահատկությունները եւ ուրվագծերը։

Հայտնագործությունները Մաչու-Պիկչուում, որոնք ներառում են ջրային համակարգի տարրեր, թույլ են տալիս նորովի նայել ինկերի քաղաքակրթությանը եւ Մաչու-Պիկչու ծիսական համակարգերի դերին։

«Միայն շատ արտոնյալ մարդիկ կարող էին հայտնվել Մաչու-Պիկչուում, որովհետեւ սա առանձնահատուկ վայր է»,- ասել է Վարշավայի համալսարանի Անդյան հետազոտությունների զարգացման կենտրոնի փոխտնօրեն Դոմինիկա Սեչկովսկան։ «Այստեղ գալիս դուք պետք է կանգ առնեիք Չաչաբամբայում հոգեւոր մաքրագործման համար, որպեսզի լինեք մաքուր եւ անարատ, որպեսզի հասնեք Մաչու-Պիկչու»։

Չաչաբամբան, որը գտնվում է Վիլկանոտայի հովտում, գլխավոր քարե խորանն է՝ շրջապատված 14 գուռերով, որոնք, Սեչկովսկայի խոսքով, ավելի շուտ օգտագործվել են ծիսական մաքրագործումների համար։ Ջուրն այստեղ էր հասնում ջրատարների բարդ ցանցով, Ուրուբամբա գետից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ