News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադական ռեստորանին հրամայվել է փակել իր ներքին տարածքներն այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ այն ընդունում է շների լուսանկարները որպես COVID-19-ի դեմ պատվաստման ապացույց, գրում է The Hill-ը։

Ալբերտայի, որտեղ գտնվում է  The Granary Kitchen-ը, իշխանությունները պահանջում են, որպեսզի ռեստորանները ստուգեն՝ այցելուները պատվաստված են, թե ոչ, կա՞ COVID-19-ի բացասական թեստ, թե՞ ոչ կամ բժշկական թույլտվություն պատվաստումից ազատվելու մասին։

Ալբերտայի առողջապահության ծառայությունը կարգադրություն է ուղարկել ռեստորան, որում ասվում է, որ հետաքննությունից հետո հաստատությունը պետք է դադարեցնի սպասարկումը շինության ներսում։

Հրամանի համաձայն՝ առողջապահության մարմինը բողոք էր ստացել, որ ռեստորանը հաճախորդներին թույլատրում է ճաշել այնտեղ, երբ նրանք ներկայացրել են շների լուսանկարներ եւ անձը հաստատող վկայականներ։ Իշխանությունները հայտարարել են, որ երկու անգամ այնտեղ են ուղարկել երկու «թեստային այցելու», եւ երկուսին էլ թույլ է տրվել ճաշել ռեստորանում այն բանից հետո, երբ նրանք անձնակազմին ցույց են տվել շների լուսանկարներ եւ անձը հաստատող վկայականներ։

«Երկու դեպքում էլ հաստատության աշխատակիցները օգտագործել են պլանշետ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իբր սքանավորում են QR-կոդը, չնայած իրականում աշխատակցին ներկայացվել էր շան լուսանկար»,- ասվում է հրամանում։

The Granary Kitchen-ը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ ժամանակավորապես փակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ