News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


Դուք էլի շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ գերիների վերադարձի համար պետք է դիմել Պուտինին ու Ռուսաստանին, որովհետև նրանք են դրա համար պատասխանատու, թե՞ կարծիքը հիմա փոխել դեք մի քանի ամսի պտգմավոր չեղած ընթացքում: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին ԱԺ-ում դիմելով ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին, հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ի պատասխան Արթուր Մանուկյանն ասաց. «Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր ու գերի չէր բերել: Լրագրողն ինձ ասում է՝ «գերիներին ինչո՞ւ չեք բերել», ես էլ ասում եմ՝ սխալ տեղ ես հարց տալիս, մարդը գնացել էր բերելու, չի բերել, գնացեք այդ մարդուն հարցրեք: Եթե էդ մարդը չի կարող պատասխանել, դեսպանին հարցրեք»:

Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ընդդիմադիրները կողմ չեն քվեարկի իր թեկնածությանը, քանի որ դաշնակցական են, Գեղամ Մանուկյանն ասաց, թե արտագաղթի դեմ հոլովակի համար կողմ կքվեարկեր Մանուկյանի համար, բայց երբ հիշում է «Յոժ»-ի հետ հոլովակը՝ չի քվեարկի:

«Բայց ամենակարևորը չէի քվեարկի գիտե՞ք՝ ինչի համար, որովհետև 2020 թվականից հետո երկիր կորցնելու ցավի հետ կապված որևէ բան չտեսա՝ «քաղաքականությունից դուրս եմ գալու, ներս եմ մտնելու», դրա համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արթուր Մանուկյանն էլ հայտարարեց, թե ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացվեր, ինքն էլ այնտեղ ցավի ցուցադրության «պոզաներ» ընդուներ, որ հասկանային՝ ցավում է, թե չի ցավում. «Գեղամ, դու ինձ ճանաչում ես, պարզ է, չէ՞, որ ցավում եմ, դու կասկած չունես, չէ՞, որ ցավում եմ: Գիտեք, եթե մեր մեդիա դաշտում կրթական ֆակտորի վրա ուշադրություն դարձրած լինեին, այսօր այս ամբիոնից նման տոնայնությամբ ոչ ես, ոչ էլ դուք կխոսեինք, դա էլ է բացթողում: Գեղամ, դու ինձ 20 տարեկանից ճանաչում ես, դու կասկածո՞ւմ ես, որ ես ցավում եմ, չես կասկածում, ուղղակի դաշնակցական որոշում ունես, չես քվեարկելու, Գեղամ, «գրազ» կգամ, չես քվեարկելու նրա համար, որովհետև դու դաշնակցական ես, ուրիշ պատճառ չկա», - հայտարարեց Արթուր Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ