News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը


Փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ում որոշումներն ընդունվում են ոտքի վրա, ձեռի հետ, առանց իրադրությունը լիարժեք գնահատելու, առանց գնահատելու հակառակորդին, առկա սպառնալիքներն ու մարտհրավերները: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ոտքի վրա կայացված որեւէ որոշում տեղ չի կարող հասնել: Մեր իշխանությունները որոշումները կայացնում են փորձարկման մեթոդով, երեւի հիմք են ընդունում հայտնի խոսքը, որ փորձը փորձանք չէ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ փորձերը բերեցին ահռելի փորձանքի»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանից Հայաստանի եւ Ադրբեջանի զինուժի «հայերային հետքաշման» գաղափարին, նախկին նախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում: Այնուհետեւ հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպվեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտեղ ամբողջ սահմանով մեկ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»:

Անդրադառնալով ԱԳ նախարարի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի հետ ՀՀ-ն քաղաքական գործընթացներ է իրականացնում, Սեյրան Օհանյանն ասաց.

«Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, ՀԱՊԿ-ի քաղաքական ղեկավարության, ռազմական կոմիտեի հետ, որոնք միջազգային բոլոր կազմակերպությունների հետ պետք է աշխատեն և ստիպեն Ադրբեջանին՝ հետ քաշվելու։ Այդ է մեր այսօրվա աշխատանքը։ Եվ եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու նաև գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը՝ ՀՀ Զինված ուժերի հետ մեկտեղ։

Կարծում եմ՝ այդ խոսակցություններն օդի մեջ խոսակցություններ են, որովհետեւ սահմանագծման և սահմանազատման համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով և տարվի համապատասխան աշխատանք»։

Օհանյանն ասաց, թե այդ հանձնաժողովը պետք է ամբողջությամբ վեր հանի խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ փաթեթը. «Միայն լիարժեք և խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի այդ սահմանը։ Իսկ այս պարագայում հայելային հետքաշում ասածն, իմ համար, մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է», - ասաց Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելի հանդիպումից հետո հնչել են բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ. Փաշինյանը՝ Բլինքենին
Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև…
Իրանն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը...
«Կարո՞ղ եք ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ ԱԳՆ խորհրդական Վահան Կոստանյանը շրջանցեց հարցը
Հետեւեք Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններին․․․
Մերժում ենք եւ դատապարտում Բրյուսելում պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը. ՀԴԿ հայտարարությունը
Փաշինյանը վերջնական դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը...
Միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն․ Իրանի դեսպանը՝ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին
Հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հայաստանում ․․․
Բրյուսելը ապացուցեց, որ Հայաստանը շարժվում է բացառապես Ադրբեջանի օրակարգով. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան հանդիպմանը գնացել է՝ ընդունելով հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հիմքում ընկած ադրբեջանական...
Ամենաշատ