News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խրոհրդարանը հավանություն է տվել օրենքին, որի համաձայն՝ արտարժույթից լիրայի փոխարկված դեպոզիտները, լիրայի աջակցության սխեմայի շրջանակում, կազատվեն փոխարկման արդյունքում ստացված շահույթի կորպորատիվ եկամտահարկից։

Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ տոկոսները եւ շահույթը, որոնք կստացվեն լիրայի փոխարկված հաշիվների գծով՝ մարման երեք ամիս ժամկետով, կազատվեն հարկից, եթե փոխարկվեն մինչեւ չորրորդ եռամսյակի հարկային հայտարարագրի հանձնումը, այսինքն՝ փետրվարի 17-ը։

Հունվարի 11-ին թուրքական պաշտոնաթերթը հայտարարել էր, որ Անկարան արտարժույթով եւ ոսկով կորպորատիվ դեպոզիտային հաշիվները, որոնք փոխարկվել են լիրայի, ներառել է սխեմայում, որը պաշտպանում է տեղական արժույթով խնայողությունները փոխարժեքի տատանումներից։

Դեկտեմբերին նախագահ Թայիփ Էրդողանի հռչակած սխեման փոխհատուցում է ավանդատուներին լիրայի արժեզրկման ցանկացած կորուստ դեպոզիտի գործելու ժամկետի ընթացքում։

Լիրան անցած տարի դոլարի նկատմամբ արժեզրկվել է 44 տոկոսով՝ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը նվազեցրել էր բազային տոկոսադրույքը 500 բազիսային կետով՝ սեպտեմբերին 14 տոկոս։ Այս ամիս լիրայի փոխարժեքը կայունացել է։ Ուրբաթ օրը այն արժեզրկվել է 0,8 տոկոսով՝ մեկ դոլարը 13,43 լիրա։

Էրդողանի խոսքով՝ դեպոզիտներն այս սխեմայի շրջանակում ներկա պահին հասել են 163 մլրդ լիրայի (12,1 մլրդ դոլար)։ Բայց Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ այդ գումարի մեծ մասը ստացվում է լիրայով, այլ ոչ թե դոլարով կամ եվրոյով գոյություն ունեցող հաշիվներից։

Օրենսդրությանը համապատասխան՝ գնաճի հաշվարկը կհետաձգվի մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը, անգամ եթե պահպանվեն բոլոր անհրաժեշտ պայմանները 2021, 2022 ֆինանսական տարիներին եւ 2023թ. եռամսյակային շրջաններում գնաճի հաշվարկման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ