News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս քառօրյան այսօր կավարտվի, բայց կենսական հարցերի շուրջ մեր քննարկումները հեռու են բավարար լինելուց: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց  «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ Հայաստանում այսօր ավելի խորացող անվտանգային ճգնաժամ է, քաղաքացիներն ավելի անպաշտպան են դարձել, իսկ արտագաղթի տեմպերն ավելի են մեծացել:

«Տարվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի գները թանկանում են և այս ամենի արդյունքում խորանում է բարոյահոգեբանական ճգնաժամը: Իսկ ի՞նչ վիճակ է Ադրբեջանում: Ադրբեջանը չբավարարվելով Արցախում բռնազավթված տարածքներով հայտարարում է Սյունիքի և Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին: Ադրբեջանը հայտարարում է, ոչ մեկ անգամ, պարբերաբար և սրանով ջախջախում է բոլոր հայ անհատների, քաղաքական ուժերի հիմնասյունը, որոնք պնդում էին, որ Արցախում հողերը հանձնելով հնարավոր է խաղաղ ապրել: Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռևս խաղաղության երաշխիք չէ: Ավելի պարզ ասած, դրանով Բաքուն ասում է՝ ես ձեր դեմ դեռ պատերազմելու եմ, որովհետև բոլոր նպատակներիս դեռ չեմ հասել»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:

Նկատելով, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում բոլոր երկրների ղեկավարները գիտեն իրենց անելիքները և գծում են սեփական երկրի կարմիր գծերը՝ պատգամավոր շեշտեց, որ այս իրավիճակում Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ նոր երկխոսության գործընթաց:

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ Թուրքիայի հետ բանակցությունների սեղանին նստողները բավարարել են Անկարայի նախապայմանները, ինչի մասին է խոսում Հայոց ցեղասպանության մասին չխոսելու փաստը և բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախ չայցելելը:

Պատգամավորի կարծիքով՝ ներկայում բանակցություններն ընթանում են իր հայտ եկած նոր նախապայմանի՝ Սյունիքի «միջանցքի» շուրջ:

«Ստացվում է, որ հայ-թուրքական բանակցությունների սեղանին կա միայն մեկ օրակարգ և այն թյուրքալեզու ժողովուրդներին ցամաքային կապով իրար կապելու օրակարգն է: Մեզ խոստանում են խաղաղություն, բայց չեն ասում դրա գինը եւ դրանով , իսկ խաղաղության գնզրկում են հասարակությանը, որ ինքը որոշի՝ ցանկանում է այդ գնով խաղաղություն, թե ոչ»,-ընդգեց ՀՅԴ-ական գործիչը:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այս իրավիճակում Հայաստանում հայտնվում են իշխող ուժի ներկայացուցիչներ, որոնք ողջ ուժով իրականացնում են այդ գործընթացի լոբբինգը:

Քրիստինե Վարդանյանը դիմեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին. «Պարո՛ն Սուքիասյան, օրինակ դուք գիտե՞ք, թե ինչ է եղել Ստամբուլում, բոլոր այն հարուստների հետ, որոնք հրաժարվում էին հավատալ, որ Թուրքիան պարզապես չի ընդունում իրենց գոյությունը: Կարծեմ նրանք հիմա գերեզմաններ էլ չունեն: Լավ, ի՞նչ անենք, գուցե ամբողջ ազգին կոչ անենք, որ ՍԻԼ ջո՞ւր խմեն, կամ Երևան տոնավաճառից օգտվեն, միայն  թե ձեզ խնդրենք, որ Թուրքիային նորից մեր գլխին չբերեք, դուք գոնե, առնվազն, մեզ դեռ չեք ցեղասպանել»:

Ըստ կին պատգամավորի՝ Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմի դրսևորումներին, իսկ այդ իրավիճակում գործող իշխանության վրա հույս դնել չի կարելի:

«Փրկության հույս կա, ամեն ինչ կորած չէ, որովհետև, օրինակ, դուք գիտե՞ք, որ այսօր մեր հայրենիքում ապրում է մի մարդ, ով ամեն օր, ժամը 7-ին իր բնակավայրից նստում է դատարկ «Գազելը», միացնում բոլոր լույսերը, քշում է մեկ ժամ հեռավորության վրա գտնվող մեկ այլ բնակավայր՝ թշնամու կողմից դիտարկվող ճանապարհով, հետո այդ նույն ճանապարհով վերադառնում է և սա նրա համար, որ թշնամուն ցույց տա, որ մեր տարածքում կա շարժ և, որ Հայաստանում մարդիկ շարունակում են բնակվել: Հույս կա՝ որովհետև Տավուշում կան մարդիկ, որոնք իրենց բակում կրակ են անում և հնարավորինս երկար են այդ կրակը պահում, որ թշնամին գյուղը դիտարկելիս տեսնի, որ այնտեղ կյանք կա: Հույս կա, որ Կապան, Սյունիքում ապրող 16 տարեկան աղջիկը, ով մինչև պատերազմը ցանկանում էր տեղափոխվել Երևան, հիմա ասում է,որ Կապանից որևէ տեղ գնալ չի ուզում»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Հայաստանի համար կռիվն առջևում է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ