News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիկոլը իր սրտի ՄԻՊ թեկնածուին ազատել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ ենթադրաբար թեթևամտորեն հույս ունենալով որ Քրիստիննե Գրիգորյանի այսօրվա ընտրությունից հետո վերջինս զբաղեցնելու է ՄԻՊ պաշտոնը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Քրիստինե Գրիգորյանն իր պարտականությունների կատարմանը կարող է անցնել 2022 թվականի փետրվարի 24-ից ոչ շուտ, ու անկախ այսօրվա ընտրության արդյունքներից մինչև փետրվարի 23-ը ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանն է։

Այնպես որ Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է հունվարի 20-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ