News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան պատերազմից առաջ եւ հետո կարեւորագույն խնդիրներից մեկը եղել եւ շարունակում է մնալ հասարակության ներսում պառակտումը։ Եվ այս հարցում մեծ դեր ունի ներկայիս քաղաքական ուժը։ Այս մասին Ազգային ժողովում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ միասնության գաղափարը, որն ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում, վերջին տարիներին վերացել է։ 

«Դա տեղի չունեցավ նաեւ պատերազմի ժամանակ, որի ընթացքում ներկայիս քաղաքական ուժը չկարողացավ համախմբել հայ ժողովրդին»,- ընդգծեց Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ