News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 24
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը՝ զգուշացնելով, որ միայն ոչ մեծ պատուհան կա 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը փրկելու համար (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր - խմբ.), հաղորդում է Reuters-ը։

Բլինքենը լրագրողներին ասել է, որ գործարքը օրինակ է այն բանի, թե ինչպես Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են համագործակցել անվտանգության հարցերի շուրջ՝ կոչ անելով Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունն ու հարաբերություններն Իրանի հետ՝ Թեհրանում հրատապության զգացում սերմանելու համար: 

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ դեռեւս չկա հնարավորություն համաձայնությանը վերադառնալու համար, սակայն զգուշացրել է, որ «Թեհրանի շարունակական միջուկային հաջողությունները կխանգարեն համաձայնությանը վերադառնալուն, եթե նոր պակտի չհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում»:

«Իրանի հետ ԳՀՀԾ-ի պարտավորություններին փոխադարձ վերադառնալու շուրջ բանակցությունները հասել են վճռորոշ կետի։ Եթե գործարքի շուրջ  համաձայնություն ձեռք չբերվի առաջիկա շաբաթների ընթացքում, Իրանի միջուկային հաջողությունները անհնարին կդարձնեն վերադարձը գործարքին: Բայց հիմա դեռ ոչ մեծ պատուհան կա այս բանակցությունների հաջող ավարտի եւ բոլոր կողմերի մնացած խնդիրների լուծման համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
Հիմնական ուշադրությունը դարձվել է երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերին, ինչպես նաեւ․․․
Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ հատուկ նախաձեռնություններ է ներկայացրել․ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ
«Եթե ԱՄՆ-ն հայտարարի իր քաղաքական որոշման մասին, ապա մենք կարող ենք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մորան Իրան է այցելել հատուկ ․․․
Բորելը հույս ունի, որ բանակցություններն Իրանի հետ կարող են հանգեցնել համաձայնագրի ստորագրման
Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի...
Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցությունների ԵՄ համակարգողը մեկնում է Թեհրան
ԵՄ-ն փորձում է փրկել իրանական միջուկային համաձայնագիրը իր վերջին ուժերով․ Financial Times
Բորելը դիտարկում է մի սցենար, որտեղ ԳՀՀԾ-ի արգելքը հանվում է, բայց պահպանվում է կազմակերպության այլ մասերի համար, որոնք «ունեն բազմաթիվ զենքեր եւ լայնածավալ բիզնես կայսրություն», ըստ FT-ի:
Իրանը հայտարարել է, որ ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Քերեջից Նաթանզ ցենտրիֆուգների տեղափոխման մասին
Ապրիլի 14-ին Reuters-ը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, հայտնել էր, որ Իրանը Նաթանզում ցենտրիֆուգների մասերի արտադրության նոր գործարան է գործարկել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ