News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունվարի 21-ին, դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով նիստը հետաձգեց։

Նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Մկրտչյանը 3 օր խնդրեց դատարանից՝ ավելի հանգամանալից բացատրությունները ներկայացնեմ խորհրդին։

Դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին, ժամը՝ 15։00-ին։

Մինչեւ նիստի հետաձգվելը Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչը ԲԴԽ-ին ներկայացրեց, թե ինչ հիմքով են այդպիսի միջնորդությամբ հանդես գալիս։

«Ունենք Ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդված, որը սահմանում է հայրության փաստի ճանաչման կառուցակարգերը։ Հանձնաժողովը համադրելով Ընտանեկան օրենսգրքի այդ իրավակարգավորումը, գտնում ենք, որ սա հենց այն բառացիկ դեպքերից է, որտեղ օրենքով արդեն իսկ  կանխորոշված է, որ արտադական կարգով նշված հարցը հիմնավորելու կամ այդ ճանապարհը սպառելու ընթացարակգը բացակայում է, հետեւաբար տվյալ դեպքում պետք է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասով արդեն իսկ դատավորը գտներ, որ բացակայում է որեւէ այլ կառուցակարգ նշված հարցին լուծում  տալու»,- նշեց հանձնաժողովի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի այրին՝ Վերոնիկա Մնացականյանը, հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ նորածնի հայրության ճանաչման պահանջով, քանի որ երեխան ծնվել էր հոր զոհվելուց երկու օր անց, սակայն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանի, մերժել է հայցադիմումը։ Ըստ դատավորի՝ հայցադիմումը ներկայացվել է առանց հայրության ճանաչման գրանցման համար ինչ-որ մարմնի կողմից մերժում ստանալու։ Վերոնիկա Մնացականյանը մերժում ստանալուց հետո վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչը դատարանը բավարարել է եւ ուղարկել նոր քննության։ Փաստաբան Դիանա Գրիգորյանն էլ ավելի վաղ նշել էր, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է՝ եթե արդար դատական կարգը չի պահպանվում, ապա այդ դիմումը ենթակա է վերադարձման, ոչ թե վարույթ ընդունելու։

 

Տպել
Ամենաշատ