News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Եվրամիության երկրների առողջապահության նախարարներին հանձնարարվել է նախապատրաստվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափի ներարկմանը, երբ տվյալները վկայեն, որ այն անհրաժեշտ է, քանի որ դաշինքը բախվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքերի բռնկման հետ, հաղորդում է Reuters-ը:

Այս շաբաթ ԵՄ դեղորայքի կարգավորիչը հայտարարել է, որ խելամիտ կլիներ ներարկել պատվաստանյութի չորրորդ դեղաչափը խիստ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, սակայն անհրաժեշտ են հավելյալ ապացույցներ:

«Եթե մենք տեսնենք այդ տվյալները, որոնք կլինեն համոզիչ չորրորդ դեղաչափի անհրաժեշտության հարցում, մենք պետք է պատրաստ լինենք գործել»,-ասել է ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատար Ստելա Կիրիակիդեսը ԵՄ երկրների նախարարներին տեսակոնֆերանսի ընթացքում:

Հանդիպումը կազմակերպվել էր շատ կարճ ժամկետներում Ֆրանսիայի կառավարության կողմից, եւ նվիրված էր չորրորդ դեղաչափի ու շտամների դեմ ադապտիվ պատվաստանյութերի անհրաժեշտության հարցերին:

Ավելի ուշ թվիթերյան իր էջում Կիրիակիդեսը նշել է, որ առաջնահերթություն պետք է լինի չպատվաստվածների իմունիզացիան, որոնք դեռեւս կազմում են ԵՄ բնակչության շուրջ քառորդ հատվածը:

ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես, Դանիան ու Շվեդիան արդեն ընդունել են COVID-ի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը ներարկելու մասին երրորդ դեղաչափից ստացված թեթեւ սիմպտոմատիկ վարակից պաշտպանվելու թուլացման առնչությամբ:

Ուրբաթ Շվեդիայի առողջապահության գործակալությունը հայտարարել է, որ թուլացած իմունային համակարգով մարդիկ պետք է ստանան չորրորդ դեղաչափը երրորդ ներարկումից 3-4 ամիս անց:

Կոպերհագենը հայտարարել է, որ դա կանի բնակչության առավել խոցելի խմբերի համար:

Դեկտեմբերին չորրորդ դեղաչափով պատվաստումը մեկնարկել է Իսրայելում: Այդ գործընթացը կշարունակվի՝ չնայած նախնական եզրակացություններին, որ չորրորդ դեղաչափը բավարար չէ օմիկրոն շտամը կանխարգելելու համար:

Առավել հարուստ երկրները որոշել են արագացնել պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկումը օմիկրոնով պայմանավորված նոր դեպքերի ալիքի ֆոնին, սակայն չորրորդ դեղաչափի շուրջ կարծիքները դեռեւս հակասում են միմյանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ