News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Cullinan Frozen Lakes քրոսովերների հատուկ շարքը՝ ոգեշնչվելով Սիբիրի, Կարելիայի, Կարպատների եւ Շվեյցարական Ալպերի սառած լճերով, գրում է Մոտոր-ը:

Ամենագնացների ընդհանուր թիվը, որոնց հավաքմամբ կզբաղվի Bespoke-ը, չի գերազանցի 14 նմուշը: Բոլոր մեքենաները իրականացված են «ձմեռային» գունային գամմայում եւ զարդարված դեկորատիվ ներդիրներով, որոնք սառույցի վրա ճաքեր են հիշեցնում: Նաեւ ընտրության համար կներկայացվի սրահի 2 տեսակի ձեւավորում. ձյունաճերմակ Arctic White-ը կամ կապույտ Navy Blue-ն, որն ունի Turchese վառ փիրուզագույն շեշտադրումներ:

Հատուկ Rolls-Royce Cullinan Frozen Lakes-ի համար Bespoke-ի դիզայներների կողմից ստեղծվել են թափքի նոր երկու ներկեր՝ երկնագույն նրբերանգով Blue Crystal over Arctic White-ն ու փայլուն մուգ կապույտ Crystal over Midnight Sapphire-ը:

Սրահը հասանելի է երկու երանգով՝ Arctic White եւ Navy Blue:

«Սառած» Cullinan-ի Starlight Headliner-ի տանիքը կատարված է Craked Ice («Ճաքած սառույց») ոճում: Դրա նախապատրաստումը զբաղեցնում է 18 ժամ, մինչդեռ մեկ դեկորատիվ պանելի մշակումը պահանջում է շուրջ 2 շաբաթ:

Քանի որ տեխնիկական միջուկի մասին ոչինչ չի ասվում, ապա Frozen Lakes շարքում կարող են հայտնվել ինչպես V12 6.75 եւ 600 ձիաուժ ունեցող շարժչով ամենագնացները, այնպես էլ սովորական Cullinan-ը՝ 571 ձիաուժ շարժչով: Մեքենայի բոլոր նմուշները նախատեսված են Եվրոպայից հաճախորդների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ