News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 13։20-ի սահմաններում Թալին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Ա-ի վարած Mercedes մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արա Ի-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Արա Ին-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ալվարդ Ի-ն և Հրաչյա Ա-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 65-ամյա Սուսաննա Ա-ն, 81-ամյա Վազգանուշ Ծ-ն և Արմավիրի մարզի բնակիչ՝ 73-ամյա Ցողիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ