News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ չինական Geely ավտոարտադրողը գտնվում է Meizu-ի գնման շուրջ բանակցությունների փուլում։ Այս մասին են վկայում շատ հեղինակավոր հրապարակումներ՝ վկայակոչելով ընկերություններից մեկին մոտ կանգնած ինսայդերներին։ Ինչպես նշում են հենց աղբյուրները, երկու ընկերությունները ներկայումս բանակցում են վաճառքի պայմանների շուրջ, իսկ գնորդն, ի դեմս Geely-ի, սմարթֆոնների արտադրության բիզնեսի համալիր ստուգում է անցկացնում, գրում է Planet Today-ը։

Գործարքի մանրամասները, ներառյալ գնման ամբողջ գումարը, չեն նշվում։ Սակայն որոշ վերլուծաբաններ հիշել են Geely ընկերության հիմնադրի խոսքերը՝ խելացի սարքերի, մասնավորապես՝ սմարթֆոնների արտադրության մեջ ներդրումներ կատարելու ցանկության մասին։ Այն ժամանակ Լի Շուֆուն նախատեսել էր այս ոլորտում մոտ 1,5 միլիարդ դոլար ներդնել։

Այնուամենայնիվ, գործարքի մանրամասները, ինչպես նաեւ Geely ընկերության դրդապատճառները դեռեւս գաղտնի են: Հաշվի առնելով, որ երբեմնի խոշոր խաղացող Meizu-ի գործերը շուկայում այնքան էլ լավ չեն, ապա, հավանաբար, Լին որոշել է վերակենդանացնել ապրանքանիշը՝ նոր շունչ հաղորդելով դրան: Հնարավոր է, որ Meizu-ի տեխնոլոգիաները ինչ-որ կերպ համընկնեն Geely-ի գործունեության հիմնական ձեւի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայրը որդու համար ստեղծել է իր Ford Mustang Shelby GT500-ի փոքր տարբերակը
Սակայն իրական մեքենայի հետ առավելագույն նմանություն ստանալու համար այն թյունինգի են ենթարկել:
1950-ականների Chevrolet-ի ոճով Cadillac ռոդսթերը աճուրդի է հանվել Barrett-Jackson աճուրդի տանը
Թափքի առջեւի հատվածը պատրաստված է 1957 թվականի մոդելի ոճով, կողային պատերը՝ 1958 թվականի մոդելի ոգով, իսկ հետեւի մասը նմանակում է 1959 թվականի Chevrolet-ին․․․
Toyota-ն զգուշացրել է շահույթի 20 տոկոս անկման մասին՝ կապված նյութերի եւ լոգիստիկայի ծախսերի հետ
Tesla Inc-ը մոտ 130 000 ավտոմեքենա է հետ կանչում
Հետկանչը վերաբերում է 2021 եւ 2022 թվականների Tesla S եւ X մոդելներին, ինչպես նաեւ 2022 թվականի Model 3-ին եւ Model Y-ին․․․
Իտալիայում տրանսֆորմեր-մոտոցիկլետ են ստեղծել
Իրենց առաջնեկի ստեղծման հարցում առանցքային գաղափարը մասնագետներն այսպես են ձեւակերպել. «հեռացնել բոլոր անպետք մասերը եւ առավելագույնս մոտենալ կատարյալին»:
Չինական ընկերությունը հայտարարել է Tesla Cybertruck-ի «մրցակից» էլեկտրամեքենայի թողարկման մասին
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավտոմեքենաների թողարկումից բացի ընկերությունը վերալիցքավորման կայաններ է ստեղծելու եւ մարտկոցներ է արտադրելու դրանց համար:
Ամենաշատ