News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։  

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները։

Զրույցի ընթացքում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։

Պուտինը Փաշինյանի խնդրանքով նրան տեղեկացրել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ ՌԴ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցով բանակցությունների ընթացքի մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց ձեւաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը
Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նիստի ընթացքում արդյունավետ աշխատանք կիրականացվի...
ՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը
Խոսք եղավ նաեւ կովկասյան տարածաշրջանի մասին․․․
ՀԱՊԿ-ի գոտում եւ ամբողջ աշխարհում անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների քանակն անշեղորեն աճում է. Զաս
Ռուսաստանի Դաշնության եւ նրա դաշնակիցների նկատմամբ համաշխարհային ուժերի եւ ռազմաքաղաքական դաշինքների ագրեսիվության կտրուկ աճը լուրջ մարտահրավեր է դարձել ՀԱՊԿ անդամ երկրների համար․․․
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը չեն դադարում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական արդյունքներին, կովկասյան տարածաշրջանում․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Ուկրաինայում հատուկ գործողությանը Կազմակերպության մասնակցության հարցը
Ռուսաստանը փետրվարի վերջից ռազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայում․․․
ՀԱՊԿ–ն պատրաստ ապահովելու իր պատասխանատվության գոտու սահմանների անվտանգությունը․ ՀԱՊԿ հայտարարության ամբողջական տեքստը
Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի անդամներս, Հավաքական անվտանգության պայմանագրի ․․
Ֆոտոռեպորտաժներ