News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը


ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր` հունվարի 22-ին, իր  ասուլիսի ժամանակ նշեց, որ ամբողջությամբ համակարծիք է լրագրողական կազմակերպությունների հայտարարության հետ, որում վերջիններս ներողություն են պահանջում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից իր հնչեցրած հայտարարության համար։

«Ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների ու նրանց աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները լուրջ վնաս են հասցնում մեր երկրի ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին: Սա պետք է բոլորը ի նկատի ունենան եւ առաջնահերթ պաշտոնյաները», - ասաց Թաթոյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողներին անվանել էր «վերբալ-մարմնավաճառներ»։ Լրագրողական կազմակերպությունները երեկ պահանջել են, որ պատգամավորը ներողություն խնդրի լրագրողներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ