News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Դուբայում ցուցադրվել է 55 նիստերով հազվագյուտ սեւ «Էնիգմա» ադամանդը, որը շուտով պլանավորում են վաճառել Լոնդոնի Sotheby's աճուրդում։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» կրթական պորտալը՝ հղում անելով CNN-ին։

Թանկարժեք քարը պարունակում է տիեզերքում առատորեն հանդիպող ազոտի եւ ջրածնի հետքեր, ինչպես նաեւ օսբորնիտ՝ հանքանյութ, որը պարունակվում է միայն երկնաքարերում:

Ներկայիս սեփականատերը 1990-ականներին քարը ձեռք է բերել անմշակ վիճակում, այնուհետեւ տաշելու է տվել: Իշխանություն եւ պաշտպանություն խորհրդանշող ձեռքի ափի պատկերից (տարածված է եղել Մերձավոր Արեւելքում) ոգեշնչված ոսկերիչները այն վերածել են 55 կողմերով ադամանդի:

2006 թվականին թանկարժեք քարը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ ադամանդ: Դրա քաշը 555 կարատ է։ Այս ամբողջ ընթացքում «Էնիգման» մասնավոր հավաքածուում է եղել եւ երբեք ոչ մի տեղ չի ցուցադրվել։

Առցանց աճուրդը կկայանա փետրվարի 3-9-ը։ Ադամանդը կհասնի նրան, ով ամենաբարձր խաղադրույքը կկատարի: Նախնական գնահատականներով՝ դրա դիմաց կարող են 7 մլն դոլար տալ։ Կարեւոր է նաեւ այն, որ հնարավոր կլինի վճարել միայն կրիպտոարժույթով։ Եւ սա առաջին դեպքը չէ, որ Sotheby’s-ում թանկարժեք զարդերը թվային փողերով են վաճառվում՝ 2021 թվականի ամռանը 101 կարատանոց «Բանալի 10138» անգույն ադամանդը 12,2 միլիոն դոլարին համարժեք կրիպտոարժույթով է վաճառվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ