News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում

հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 27-ին սպասվում է ձյուն։

Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի -10 -12, վաղը ցերեկը՝ +1+3:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -18 -23, ցերեկը՝ -3 -8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -15 -20, ցերեկը՝ -2 -6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -10 -12, ցերեկը՝ 0 +2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -15 -20, ցերեկը՝ -3 -6,

Լոռիում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ 0 +5,

Տավուշում գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +3 +8,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -5 -8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ -2 +2,

Արարատում գիշերը՝ -9 -13, ցերեկը՝ +1+4,

Արմավիրում գիշերը՝ -9 -13, ցերեկը՝ +1+4,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -16 -21, ցերեկը՝ -2 -6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +1+5,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ -3 +2,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝+2 +6:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել