News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


«Ազատագրում» շարժումը ակցիա է անցկացրել Մարալիկում` ծաղիկներ եւ ծաղկեպսակներ տեղադրելով Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ:

«Մի քանի օր առաջ լրատվամիջոցներում հանդիպեցինք տեղեկատվություն այն մասին, որ Մարալիկում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը առաջիկա ամիսներին կապամոնտաժվի հանուն հայ-թուրքակական հարաբերությունների հաստատման: Շատ հուսով ենք, որ այդ նորությունը ընդամենը հայության տրամադրությունների մոնիթորինգի փորձ է։ Այնուամենայնիվ, Թեհլերյանի և նրա հուշարձանի նշանակությունը մեզ համար ցույց տալու նպատակով մենք սկսեցինք ակցիա՝ նրա ոտքերի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով։ Այս ընթացքում Սփյուռքի մեր հայրենակիցներից բազմաթիվ նամակներ ստացանք, որ ցանկանում են մասնակցել մեր ակցիային և ծաղիկներ խոնարհել ի պատիվ հայ ժողովրդի մեծ հերոսի: «Ազատագրում» շարժումը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ով աջակցում է մեր նախաձեռնությանը։ Համոզված ենք, որ շատերը կմիանան ակցիային, և այն իսկապես կդառնա համազգային։ Սողոմոն Թեհլերյանը օրինակ է յուրաքանչյուր հայի համար և հիշեցում յուրաքանչյուր դավաճանին, որ նրանցից յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխանատ է տալու։ Մենք բոլորս Սողոմոնի զավակներն ենք։ Չե՛նք հանձնվելու»,-ասվում է շարժման հայտարարությունում:

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ հայ –թուրքական հարաբերությունների լավացման ֆոնին հնարավոր է արձանը ապամոնտաժվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ