News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Մեծամորում 25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հունվարի 19-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածի հայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել էր ժամը 00.15-ի սահմաներում իրենց շենքի հետնամասում մետաղաձողի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածք սուր կտրող-ծակող առարկայով պատճառել էր 22-ամյա մի երիտասարդ։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին նա ներկայացել է տարածքային նախաքննական մարմին և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ատրճանակով սպառնալով տղամարդուն տեղափոխել է իր տուն, ձեռքերը և ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքը
39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով…
Հնդկաստանում սիրամարգի որսագողերը երեք ոստիկանի են սպանել
Սիրամարգը Հնդկաստանի ազգային թռչունն է ու պահպանվող տեսակ, եւ նրա որսը պատժվում է մինչեւ յոթ տարվա ազատազրկմամբ․․․
Մալավիում երեք տղամարդ 155 տարվա ազատազրկման է դատապարտվել ալբինոսի սպանության համար
Մարդասպաններից մեկը սպանվածի հորեղբայրն էր...
Իտալիայում տասնյակ թմրավաճառներ են ձերբակալվել
Նշվում է, որ ոստիկանությունն Ամստերդամում ժամանակակից արվեստի պատկերասրահ է գտել, որի միջոցով թմրանյութերի վաճառքից ստացված փողերի լվացում է իրականացվել...
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը...
Մոսկվայի արեւելքում ծեծկռտուքի հետեւանքով մեկ հայ է սպանվել, եւս երկուսը վիրավորվել են
Ինչպես հայտնի է դարձել MK-ին, դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Ռուսակովսկայա փողոցում․․․
Ամենաշատ