News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մշակում է պատժամիջոցներ Մոսկվայի դեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի էսկալացիայի դեպքում, չի բացառվում Լոնդոնի կողմից աջակցության «միջուկային» տարբերակը, որով ՌԴ-ն կհեռացվի SWIFT միջազգային միջբանկային համակարգից եւ կլինեն միջոցառումներ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Telegraph բրիտանական թերթին:

Թերթի հաղորդմամբ՝ պաշտոնյաները սկսել են աշխատել նոր պատժամիջոցների շուրջ, որոնք ուղղված են ռուսական տնտեսության թուլացմանն այն դեպքում, եթե «Կրեմլն առաջ գնա»:

Պարբերականի տեղեկություններով՝ Բրիտանիան դիտարկում է աջակցության «միջուկային» տարբերակը, որով Ռուսաստանը կհեռացվի SWIFT միջազգային վճարային համակարգից: Բացի այդ, Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համարում է, որ պատժամիջոցները չեն կարող չներառել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ միջոցառումներ, տեղեկացնում է թերթը:

Նշվում է, որ Ջոնսոնը նաեւ մտադիր է բանակցություններ անցկացնել G7 երկրների առաջնորդների հետ (բացի Բրիտանիայից ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի հետ), որպեսզի ավարտի «պատժամիջոցային կոալիցիայի» ստեղծումը «նպատակաուղղված միջոցառումներ ընդունելու համար ընդդեմ օլիգարխների, որոնք սատարում են Ռուսաստանի նախագահին»: Հրապարակման մեջ հստակ անուններ չեն նշվում:

«Մեծ Բրիտանիան աշխատում է ՆԱՏՕ-ի միջոցով եւ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ, որպեսզի իրականացնի երկխոսության եւ զսպման քաղաքականությունը՝ հետեւելով դիվանագիտական ուղուն, սակայն նախապատրաստում է պատժամիջոցների փաթեթ, որոնք կհարվածեն Ռուսաստանի տնտեսությանը դիվանագիտական հաջողությունների բացակայության դեպքում»,-թերթին ասել է լավատեղյակ աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ