News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Էնսեթա բույսը բազմամյա բույս է բանանի ընտանիքից, որոնք հիմնականում տարածված են Ասիայի եւ Աֆրիկայի տրոպիկական գոտիներում, այդ թվում՝ Էթովպիայում, գրում է Planet Today-ը: Միջազգային գիտնականների թիմը եզրահանգել է, որ բանանի նման բույսն ունակ է փրկել մարդկությանը սովից ծայրահեղ պայմաններում:

Գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի ընթացքում եկել են եզրահանգման, որ բազմամյա բույսն ունակ է կերակրել շուրջ 100 միլիոն մարդու: Հետազոտողները պատմել են, որ չնայած հիմնական պտուղների ուտելի չլինելու հանգամանքին, Էթովպիայի բնակիչները սովորել են հայթայթել բույսի ցողունից օգտակար նյութեր եւ դրանցից ուտելիք պատրաստել՝ ներառյալ շիլա եւ հաց:

Գիտաշխատության հեղինակները պարզաբանել են, որ մշակբույսին եզակիություն է հաղորդում փաստը, որ այն ունակ է աճել ծանր կլիմայական պայմաններում, ինչպես նաեւ տարվա տարբեր եղանակին: Էնսեթա բույսը նաեւ կարող է օգնել լուծել աղքատ երկրների սովի խնդիրը:

Ապագայում գիտնականները պատրաստվում են մշակել տեխնոլոգիաներ եւ բաղադրատոմսեր, որոնք թույլ կտան գտնել բույսն արդյունավետ մշակելու միջոցը, որպեսզի դրանից առավելագույն չափով օգտակար եւ ուտելի նյութեր առանձնացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ