News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիրակի Պեկինում Օլիմպիական խաղերի գյուղերում մեկնարկել են աշխատանքները եւ սկսել են ընդունել առաջին պատվիրակություններին: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրատվականի տվյալներով՝ գյուղերում աշխատանքի առաջին օրը ժամանել է ավելի քան 20 պատվիրակության ներկայացուցիչ, այդ թվում՝ Չինաստանից, Ավստրալիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից, Ֆինլանդիայից եւ այլ երկրներից: Ընդ որում՝ օլիմպիական գյուղերի պաշտոնական բացումը կկայանա հունվարի 27-ին:

Պեկինում Օլիմպիական մրցումները կանցկացվեն երեք առանցքային կլաստերներում՝ Պեկինում, մայրաքաղաքային Յանցինում եւ Հեբեյ նահանգի Չժանցզյակոու քաղաքում:  Այդ կապակցությամբ Խաղերն անցկացնելու համար կառուցվել է երեք օլիմպիական գյուղ կլաստերներից յուրաքանչյուրում:

Խիստ հակահամաճարակաբանական միջոցառումների պատճառով արտերկրից բոլոր ժամանող ատլետները, պաշտոնական պատվիրակությունների անդամներն ու լրագրողները կտեղավորվեն իրենց համար հատուկ հատկացված գոտիներում, որոնց սահմաններում պետք է ապրեն, պարապեն, մասնակցեն մրցումների ու հանգստանան: Այդ գոտիների ներսում տեղաշարժը խստիվ արգելվում է, իսկ դրանցից դուրս գալը չի նախատեսվում:

Հենց այդ պատճառով օլիմպիական գյուղերից յուրաքանչյուր երեքն իրենցից ներկայացնում են փոքր քաղաքներ, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները մարզիկների կյանքի համար՝ բանկեր, սրճարաններ, ռեստորաններ, գեղեցկության սրահներ, հուշանվերների կրպակներ, բջջային կապի սրահներ եւ այլն:

XXIV ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը, իսկ Պարաօլիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը: Չինաստանի մայրաքաղաքն ընտրվել է որպես Օլիմպիադայի եւ պարաօլիմպիադայի անցկացման վայր 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա-Լումպուրում Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանի ժամանակ: Պեկինը կդառնա աշխարհում առաջին քաղաքը, որն ընդունել է ինչպես ամառային (2008), այնպես էլ ձմեռային Օլիմպիական խաղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ