News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին, ժամը 10:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էդիկ Պետրոսյան փողոցի թիվ 1/31 հասցեում՝ «Ապաչի» գործարանի տարածքում, վագոն-տնակում (մոտ 15 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:35-ին, մարվել՝ 11:06-ին: Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կա¬ռուցատարրերը (մոտ 15 քմ), ներսի փայտյա երեսպատումը (մոտ 20 քմ), ջերմամեկուսիչ փրփրապ¬լաստե շերտը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:

Տպել