News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ  83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին:

Վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի: 

Օպերատիվորեն ժասմանել է Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց  ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 49-ամյա  Արթուր Բաղդասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածի ոտքը կտրվել է:

Տպել
Ամենաշատ